Արփի Մախսուդյան

Arpi Makhsudyan

Արփի Մախսուդյանը ԻԵՄ-ն թիմին միացել է 2018 մայիսին՝ որպես հասարակայնության հետ կապերի համակարգող: Նա փորձառու լրագրող է: 2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի մագիստրատուրան: 2008-2011 թթ. աշխատել է «Կապիտալ» օրաթերթում՝ որպես քաղաքական բաժնի պատասխանատու: 2011-2017 թթ. աշխատել է www.civilnet.am  առցանց լրատվամիջոցում՝ որպես քաղաքական լրագրող-մեկնաբան:

Մասնագիտական գործունեության ընթացքում, Արփի Մախսուդյանն իր ուշադրության կենտրոնում է պահել Հայաստանում մարդու իրավունքների ու ժաղովրդավարության վերաբերյալ խնդիրնեը:  Նա նաև ակտիվ լուսաբանել է մի շարք քաղաքական ու քաղաքացիական շարժումներ, որոնց նպատակն է եղել վերջին տասը տարիների ընթացքում գտնել Հայաստանի առջև ծառացած քաղաքական ու իրավական խնդիրների լուծումը, որոնցից են «Դեմ եմ» քաղաքացիական շարժումը՝ ընդդեմ պարտադիր կուտակային համակարգի և «Չեք անցկացնի» նախաձեռնությունը՝ ընդդեմ սահմանադրության փոփոխությունների: