Իրավաբանի թափուր հաստիք ԻԵՄ-ում

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների/փաստաբանների.

Ծառայության տեսակը՝
Իրավաբանական (փաստաբանական)՝ մասնագիտացած վարչական և քաղաքացիական իրավունքների ոլորտներում
Սկիզբը՝ փետրվար, 2019 թ․
Վայրը՝ Երևան

Ծառայությունների հիմնական ծավալը՝
* Կազմել անհրաժեշտ իրավական փաստաթղթերի նախագծեր (դիմումներ, բողոքներ, հայցեր, միջնորդություններ, հաղորդումներ, հայտարարություններ, միջնորդություններ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ և այլն), այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացնելու համար։
* Մասնակցել համապատասխան դատական գործերով ընթացող դատական նիստերին՝ ներկայացնելով վստահորդների շահերը։
* Կատարել համապատասխան ազգային և միջազգային օրենսդրության և իրավունքի, ազգային և միջազգային դատական պրակտիկաի ուսումնասիրություն։
* Գործերի համակարգված վարում, մատուցված ծառայությունների և դատական գործերի վերաբերյալ պարբերական զեկույցների կազմում:

Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝
– Բարձրագույն իրավաբանական կրթություն,
– Իրավաբանի աշխատանքային փորձ,
– Հետազոտություններ, մշտադիտարկումներ անելու և զեկույցներ կազմելու հմտություններ,
– Հայերենի գերազանց իմացություն,
– Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
– Համակարգչային ծրագրերի / MS Office / գերազանց իմացություն,
– Կազմակերպչական և ինքնակազմակերպման գերազանց ունակություններ,
– Պատասխանատվության բարձր զգացում,
– Հաղորդակցման գերազանց հմտություններ,
– Անհատական և թիմային աշխատանքի ունակություն/հմտություններ,
– Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
– Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,
– Սուղ վերջնաժամկետների պայմաններում արդյունավետ աշխատելու ունակություն:

Դիմելու ընթացակարգը՝
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել նամակ /դիմում տվյալ թափուր տեղի համար՝ կցելով հետաքրքրության և շարժառիթների մասին նամակ և ինքնակենսագրություն՝ հայերեն կամ անգլերեն ՝ հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]՝ վերնագրի (subject) տողում նշելով ծառայության տեսակի անվանումը (օրինակ՝ Իրավաբանական / փաստաբանական, վարչական / քաղաքացիական)
Դիմելու վերջնաժամկետն է 2019 թ.հունվարի 22-ը:

Department: Իրավաբան
Project Location(s): Երեւան, Հայաստան
Education: Բարձրագույն
Compensation: 1K per annum