Կողմնակալ դատարանի կողմից կայացրած ակտը չի կարղ կատարվել․ Լուսինե Հակոբյան

«Սահմանադրական դատարանը ներկայից կազմով իրավասու չէր այդ որոշումը կայացնելու»,-iravaban.net-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։ 

 Ըստ նրա՝ նման պնդման հիմքն այն է, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով Սահմանադրական դատարանի անունից որոշում կայացրած ՍԴ անդամները ընտրված չեն Սահմանադրական դատարան ձևավորելու 2015թ․ սահմանադրական փոփոխություններին ընթացակարգին  համապատասխան։ 

«Սրանից բացի կային նաև հիմնավոր պատճառներ, որոնք թույլ էին տալիս պնդելու, որ այդ դիմումի քնննությանը ՍԴ անդամներից յոթի մասնակցությունն անհնարին էր այն պատճատով, որ նրանք այս կամ այն կերպ կողմնակալ են և այս կամ այն կերպ առնչվել են սույն գործով շոշափվող տարբեր հանգամանքներին՝ տարբեր կարգավիճակներով տալով դրանց գնահատականներ»,- ասաց Լուսինե Հակոբյանը։ 

ՍԴ անդամներից յոթի կողմնակալության վերաբերյալ հիմնավորումներին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Խոսելով մասնավորապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին՝ Լուսինե Հակոբյանն ասաց, որ Հրայր Թովմասյանը բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել ՀՀԿ կառավարության ժամանակ և հենց Սերժ Սարգսյանի կողմից է նշանակվել տարբեր պաշտոնների և ըստ այդմ, ունեցել է կոնկրետ կողմնակալություն, քանի որ բուն քրեական գործով շոշափվել է Սերժ Սարգսյանի առնչությունը մարտմեկյան իրադարձություններին։

«Ողջունելի եմ համարում ՍԴ դատավոր Դիլանյանի և Թոխյանի հատուկ կարծիքով հանդես գալու դիրքորոշումը և հույս ունեմ՝ նրանք համարձակություն կդրսևորեն տալու ՍԴ անդամների կողմից կայացրած այս ապօրինի որոշման վերաբերյալ ավելի կոնկրետ իրավական գնահատական»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ Քոչարյանի գործով ՍԴ որոշումը չպետք է կատարվի։ 

«Բացի նրանից, որ ՍԴ-ն 2010թ ունեցել է որոշում այն մասին, որ կողմնակալ դատարանի կողմից կայացրած ակտը չի կարղ կատարվել, այս որոշումը եթե չկատարվի էլ, ապա դա չի լինի միակ դեպքը, երբ ՍԴ որոշումները չեն կատարվել։ Բազմաթիվ են ՍԴ որոշումներ, որոնք չեն կատարվել տարբեր պատճառներով, իսկ այստեղ կան բավական հիմնավոր պատճառներ․ ավելի կոնկրետ այն, որ այս որոշմանը մասնակցած ՍԴ այս անդամները հստակորեն իրենց դուրս են դրել Սահմանադրությունից, որը հիմնավոր պատճառ է որոշումը չկատարելու»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

https://www.youtube.com/watch?v=bgsVG2Hc0Ww