Սահմանադրական դատարանի ճգնաժանը մոտենում է ազգային անվտանգության մակարդատի խնդրին

        «Սահմանադրական դատարանում ճգնաժամն առկա է և այն ակնհայտ է։ Այդ ճգնաժամը վերաբերում է ոչ միայն Սահմանադրական դատարանին, այլև Հայաստանի Հանրապետությանը։ Այդ ճգնաժամը մոտենում է ազգային անվտանգության մակարդակի խնդրին»,- այս մասին, զրուցելով Iravaban.net  կայքի հետ, ասել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը՝ անդարադառնալով Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, որ երկրում հաստատվել է սահմանադրական ճգնաժամ։

                         Վահե Գրիգորյանը հունիսի 28-ին նամակ է ուղարկել ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին և հայտնել, որ երկրում սահմանադրական ճգնաժամ է հաստատվել և առաջարկել է ճգնաժամի հաղթահարման իր տարբերակները

Փաստաբան Տիգրան Եգորյանը համոզմունք է հայտնում, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ազգային ժողովը, ՀՀ նախագահը, կառավարությունը և Դատավորների ընդհանուր ժողովը պետք է հանդես գան հստակ հայտարարությամբ և առաջադրեն ՍԴ-ում առկա դատավորների յոթ թափուր հաստիքների համար թեկնածուներ։ 

«Եթե իմ կողմից հիշատակված այս մարմինները (Ազգային ժողովը, ՀՀ նախագահը, կառավարությունը և Դատավորների ընդհանուր ժողովը) գիտակցում են իրենց առաքելությունը և իրենց տված երդումներով ստանձնած պատասխանատվությունը, և եթե ՀՀ-ին և Հայաստանի ժողովրդին ծառայող պաշտոնյաներ են, ապա նրանք պարտավոր են այս հարցի վերաբերյալ հնարավորինս շուտ արտահայտել դիրքորոշում՝ անհրաժեշտության դեպքում նստել քննարկման սեղանի շուրջ։ Այս գործընթացում ես հատկապես ուզում եմ կարևորել ԱԺ-ի դերակատարությունը»,-  ասաց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ խորհրդարանը չպետք է սպասի որևէ այլ մարմնի հայտարարությանը։ 

«ԱԺ-ն այն առաջնային մանդատը կրող ներկայացուցչական իշխանություն իրականացնող մարմինն է, որն իր հերթին ձևավորել է կառավարություն և ընտրել է նախագահ, հետևաբար այս հարցի կապակցությամբ խորհրդարանը պարտավոր է իր դիրքորոշումն արտահայտել շատ հստակ։ Եթե դա Ազգային ժողովի անունից ընդունվող որոշման տեսանկյունից որոշակի տեխնիկական պատճառներով առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում հնարավոր չէ, ապա առնվազն այնտեղ մեծամասնություն կազմած խմբակցությունը պետք է հանդես գա հայտարարությամբ»,-  ասաց Տիգրան Եգորյանը ու մտահոգություն հայտնեց, որ հուլիսի 11-ին նախատեսվածզոսզոս դատավորների ընդհանուր ժողովի ֆոնին անթույլատրելի է առաջնային մանդատով օժտված և ժողովրդի վստահությունը ստացած մարմնի և այդ մարմնում մեծամասնություն ունեցող ուժի լռությունը։ 

https://www.youtube.com/watch?time_continue=1385&v=3y-D3sQRluY