Պետք է ՍԴ դատավորների նոր թեկնածուներ առաջադրվեն. Տիգրան Եգորյան

«Այսօր տեղեկատվական խոտանով խցանված է ամբողջ տեղեկատվական դաշտը»,- ասում է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության (ԻԵՄ) ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը՝ «Սիվիլնեթի» հետ քննարկելով Սահմանադրական դատարանի դատավորների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

Ըստ Տիգրան Եգորյանի՝ Սահմանադրության անցումային դրույթերով, մասնավորապես 213-րդ հոդվածով, նախատեսվում է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը՝ նշանակված Սահմանադրական դատարանի անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև 2005թ․ փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված իրենց լիազորությունների ավարտը։

«Սա նաշանակում է, որ Սահմանադրության փոփոխությունները՝ 2015թ․ դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունվելուց հետո, մինչև այս հոդվածով նախատեսված 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, որը փաստացի տեղի է ունեցել 2018թ․ հանրապետության նախագահի ապրիլի 9-ի ընտրությամբ և պաշտոնի ստանձումով, Սահմանադրության անդամները շարունակել են պաշտոնավարել և իրականացրել են իրենց լիազորությունները 2005-ի Սահմանադրությամբ։ Սակայն դրանից հետո, այդ լիազորությունները դադարում են, քանի որ 2018-ի ապրիլի 9-ին 2015թ Սահմանադրություն ամբողջ ծավալով մտնում է ուժի մեջ, որը չի նախատեսում որևէ լիազորություն և գործառույթ Սահմանադրական դատարանի անդամների համար, փոխարենը Սահմանադրական դատարանի դատավորներին վերապահելով ՍԴ դատավորների լիազորություննեը՝ ՍԴ որոշումների և եզրակացությունների ընդունումը»,- ասում է Տիգրան Եգորյանը։