ԻԵՄ-ի իրավաբանները վերապատրաստում անցկացրեցին ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հրավերով

 

09.04.2019 թ․ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Հակոբյանը և Տիգրան Եգորյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հրավերով վերապատրաստում իրականացրեցին փաստաբանների և ՀՀ միգրացիոն ծառայության իրավաբանների համար Որակյալ վճռաբեկ բողոքների պատրաստումը փախստականի կարգավիճակի որոշման ընթացակարգերի համատեքստումթեմայով։

Վերապատրաստման ընթացքում փաստաբան Տիգրան Եգորյանը նախ՝ անդրադարձ կատարեց վճռաբեկ բողոքներ ներկայացնելու ընթացակարգային և ընդունելության հետ կապված հարցերին։ Այնուհետև՝ ներկայացվեցին որակյալ վճռաբեկ բողոքին բավարարող կառուցվածքային և այլ պայմանները։ Մեկ մասնավոր գործի վերլուծության շրջանակներում վերջապես անդրադարձ կատարվեց այն հարցին, թե ինչպես պետք է վճռաբեկ բողոք համակողմանիորեն արտացոլի հիմքերն ու հիմնավորումները։

Լուսինե Հակոբյանը ներկայացրեց փախստականի կարգավիճակի որոշման ընթացակարգերին վերաբերելի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից որոշ շրջադարձային դիրքորոշումներ, մասնավորապես՝ ծագման պետության ընդհանուր վիճակի և դիմողի անձնական հանգամանքների վերաբերյալ փաստերի ապացուցման բեռի առնչությամբ։