ԻԵՄ-ի նամակն՝ ուղղված ՀՀ նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Պարոն Արմեն Սարգսյանին
«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն Նախագահ՝ Լուսինե Հակոբյան

Հարգելի պարոն Սարգսյան,

«Իրավունքի Եվրոպա միավորում» Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գործընթացի նկատմամբ: 17.05.2018թ. Ազգային ժողովի նախագահին հղված Ձեր նամակով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ, հայտարարել եք, որ պատրաստակամ եք լսել իրավաբանական հանրության ներկայացուցիչների կարծիքը և պատրաստակամություն ունեք իրականացնել թեկնածուի առաջադրումը՝ հստակ խորհրդակցական մեխանիզմներով և ընթացակարգերով: Միևնույն ժամանակ հավաստիացրել եք, որ կձեռնարկեք անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ հիշյալ գործընթացն ու թեկնածուի առաջադրումը, ողջամիտ ժամկետում կազմակերպելու համար: Այնուհետև 11.06.2018թ. հրապարակվել է Հանրապետության նախագահի հրամանագիրը խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի ստեղծման և Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ հրամանագիրը: 18.06.2018թ.հրապարակվել է խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը: 21.06.2018թ.հրապարակվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման համար սահմանված փաստաթղթերի ցանկը: 29.06.2018թ.ավարտվել է թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը: 02.07.2018թ. հրապարակվել է առաջադրված թեկնածուների ցանկը: Ըստ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընրությունը կանոնակարգելու վերաբերյալ հրամանագրի՝ առաջադրված թեկնածուների հարցազրույցները պետք է կազմակերպվեն մինչև 12.07.2018թ.: Հաշվի առնելով վերոգրյալը և հիշյալ գործընթացի նկատմամբ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիտորդական առաքելության իրականացման հանգամանքը, խնդրում ենք տեղեկացնել նախատեսվող հարցազրույցների օրերի և ժամերի մասին, որպիսի հնարավոր լինի ապահովել գործընթացի թափանցիկությունը, արդարության նկատմամբ հանրային վստահությունը և հանրային հսկիչների՝ դիտորդների ներկայությունը:

Կանխավ շնորհակալ ենք
Մեզ հետ կապ հաստատելու համար տրամադրում ենք մեր կազմակերպության հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն:
Հեռ.՝ 010 500 665; 099 588 576 էլ. փոստ՝ [email protected] «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյան