- 16.10.2017
- Posted by: elauser
- Category: Նորություններ
Այսօր՝ ժամը 18։30-ին, ՀՀ փաստաբանների պալատում կշարունակվի փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի՝ ի դեմս դրա հոգաբարձուների խորհդրի անդամներ Թեհմինե Ենոքյանի և Արուսյակ Հայրապետյանի դիմումի հիման վրա հարուցված կարգապահական վարույթի քննությունը։
Հիշեցնենք, որ վերջիններս իրենց դիմումով մեղադրում են փաստաբան Տիգրան Եգորյանին իր վստահորդ Արթուր Սարգսյանին՝ Հաց բերողին, իբր ոչ պատշաճ իրավաբանական օգնություն մատուցելու համար՝ անտեսելով այն հանգամանքը, որ Արթուր Սարգսյանն ինքը բազմիցս պահանջել է վերջիններիս չմիջամտել իր և իր փաստաբանի հարաբերություններին, և իր պաշտպանությանը վերաբերող ցանկացած հարց համաձայնեցնել իր պաշտպանների հետ։
Հուլիսի 4-ի և հուլիսի 11-ի նիստերին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ դիտելով այս տեսանյութերը՝ https://www.youtube.com/watch?v=KKxRlPLydvQ և https://www.youtube.com/watch?v=vjT48kH0YPI&t=3387s , իսկ հոկտեմբերի 5-ի նիստին՝ այստեղ՝ http://www.ela.am/index.php?route=news%2Farticle&news_id=151։
Ի դեպ, փաստաբանների պալատն այս գործով որոշում պետք է կայացնի մինչև հոկտեմբերի 20-ը։