Քաղաքացիական հասարակությունը պահանջում է դադարեցնել փաստաբանների գործունեությանը խոչընդոտելը

Քաղաքացիական հասարակությունը խիստ մտահոգված է «Սասնա Ծռերի» անդամների, «Ժիրայր Սեֆիլյանի և ընկերների», ինչպես նաև «Նորքի զինված խմբի» գործերով փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտման, այդ թվում` բռնության գործադրման դեպքերով: Իրավապահ մարմինները դատական համակարգի հետ համագործակցությամբ միջամտում են փաստաբանների գործունեությանը՝ այդպիսով սահմանափակելով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունը, ինչի արդյունքում խախտվում է անձանց արդար դատաքննության իրավունքը:

Չնայած նրան, որ միջամտությունը փաստաբանի մասնագիտական գործունեությանը քրեորեն հետապնդելի արարք է, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում դրա համար: Նման խոչընդոտումը շարունակվում է տվյալ գործերով բոլոր նիստերի ժամանակ և դրսևորվում է ինչպես պաշտպանյալներին իրենց փաստաբաններից շատ մոտ հեռավորության վրա դաժան ծեծի ենթարկելով ու դատարանի նիստերի դահլիճում փաստաբանի և պաշտպանյալի միջև գրագրությունը խլելով, այնպես էլ ոստիկանության ծառայողների կողմից բռնության գործադրմամբ, դատական կարգադրիչների կողմից կամայական զննությամբ, դատավորների կողմից դատական սանկցիաների կամայական կիրառմամբ, փաստաբանների խոսքի ազատության սահմանափակմամբ:

Առավել մտահոգիչ են փաստաբանների նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից բռնության գործադրման դեպքերըՄասնավորապես, հունիսի 28-ին ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի նկատմամբ՝ թույլ չտալով վերջիններիս գնալու ոստիկանական բաժանմունք՝ իրավաբանական օգնություն ցուցաբերելու դատարանի բակից բերման ենթարկված Սասնա Ծռերի համակիրներից մեկին:

Դատական կարգադրիչներն անիրավաչափորեն և կամայականորեն պահանջում են զննության ենթարկել վերոնշյալ գործերով պաշտպանություն ստանձնած փաստաբաններին դատարանի դահլիճ մտնելուց առաջ, մինչդեռ նման զննություն նախկինում երբևէ չի իրականացվել: Զննության ժամանակ փաստաբաններից պահանջում են հրապարակային դատարկել և ցուցադրել իրենց գրպանների և պայուսակների պարունակությունը: Չնայած նրան, որ Դատական դեպարտամենտն այս միջոցը համարում է Դատական օրենսգրքով սահմանված անձնական զննություն, փաստաբանական համայնքը գտնում է, որ սա անօրինական խուզարկություն է: Բացի դրանից, զննությունը կատարվում է հնարավոր արգելված իրերի հայտնաբերման նպատակով, սակայն որևէ իրավական ակտ չի սահմանում արգելված իրերի ցանկը կամ չի տալիս դրանց նկարագիրը:

Սույն գործերով դատական նիստների ժամանակ փաստաբանների նկատմամբ կամայականորեն կիրառվում են դատական սանկցիաներ, որոնք թիրախավորում են դատարանի անկախության և անկողմնակալության վերաբերյալ քննադատություն հնչեցրած փաստաբաններին: Ընդ որում, դատական սանկցիայի կիրառման վերաբերյալ որոշման ընդունման ժամանակ դատավորը հնարավորություն չի տալիս փաստաբանին ներկայացնելու իր առարկությունները: Դատական սանկցիաները նաև կիրառվում են փաստաբանների նկատմամբ, երբ վերջիններս հրաժարվում են զննության ենթարկվել (փաստացի խուզարկվել) դատարանի նիստերի դահլիճ մտնելուց առաջ կամ լքում են դատարանի նիստերի դահլիճն առանց դատավորի թույլտվության: Առաջինը, զննությունից (փաստացի խուզարկվել) հրաժարվող փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել դատարան, իսկ դա որակվում է որպես կարգադրիչի օրինական պահանջին չենթարկվել, ինչի հիման վրա փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում է ներկայացվում Փաստաբանական պալատ: Երկրորդ,դատական սանկցիա է կիրառվում այն փաստաբանների նկատմամբ, ովքեր լքում են դատական նիստերի դահլիճն առանց դատավորի թույլտվության: Մինչդեռ, տվյալ գործով փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալները չեն լիազորել իրենց ներկա գտնվելու դատական նիստին իրենց բացակայության ընթացքում, ուստի երբ նրանց պաշտպանյալները հեռացվում են դատարանի նիստերի դահլիճից, նրանք նույնպես լքում են դահլիճը՝ կատարելով պաշտպանյալի հանձնարարությունը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտագոհված են, որ առանձին փաստաբանների նկատմամբ դատական սանկցիաների կիրառման միջոցով դատավորները փորձում են նրանց փոխարինել այնպիսի հանրային պաշտպաններով, որոնք կհամագործակցեն իշխանության հետ և չեն ապահովի պատշաճ պաշտպանություն  ամբաստանյալներին` քաղաքական առումով նման զգայուն գործով, սրանով նաև կզրկեն ամբաստանյալներին իրենց պաշտպանության իրավունքն իրացնելու` իրենց ընտրած պաշտպանների միջոցով:

Լուրջ մտահոգության առարկա են նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահի կողմից վերոհիշյալ գործերով ներգրավված փաստաբաններ Արայիկ Պապիկյանի և Մուշեղ Շուշանյանի  նկատմամբ ՀՀ պետական պաշտոնատար անձանց դիմումների հիման վրա կարգապահական վարույթների հարուցման դեպքերը: Պրն. Պապիկյանի նկատմամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը կարգապահական վարույթ է հարուցել ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռ հանցագործությունների գործերով վարչության պետի դիմումի հիման վրա` կապվածՖեյսբուքսոցիալական ցանցում փաստաբանի կողմից 29.06.2017թ. տեղադրված հայտարարության մեջ օգտագործված որոշ արտահայտությունների հետ [1]: Իսկ պրն. Շուշանյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դիմումի հիման վրա` կապվածԱզատությունռադիոկայանի եթերում հարցազրույցի ընթացքում ոստիկանության հասցեին արված որոշ արտահայտությունների հետ [2]: Այս և նման դեպքերն ակնհայտորեն նպատակ են հետապնդում լռեցնելու փաստաբաններին՝ ՀՀ փաստաբանների պալատը որպես մահակ կիրառելու միջոցով:

Արդար դատաքննության իրավունքի և փաստաբանների ազատ արտահայտվելու իրավունքների իրացումն ուղղակիորեն փոխկապակցված էանձանց իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքի հետհետևաբարնման եղանակներով փաստաբանիգործունեության խոչընդոտումը խախտում է անձանց արդար դատաքննության իրավունքըՀաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք

 

 

ՀՀ պետական համապատասխան մարմիններից`

Պատասխանատվության ենթարկել փաստաբանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած բոլոր դատավորներին, դատական կարգադրիչներին և ոստիկանության ծառայողներին:

 

Ոստիկանությունից՝

Դադարեցնել ցանկացած տեսակի միջամտությունը փաստաբանների մասնագիտական գործունեությանը, ինչպես նաև հարուցել քրեական գործեր խոչըտնդոտման և բռնության գործադրման բոլոր դեպքերով:

 Դատական դեպարտամենտից՝

Դադարեցնել փաստաբանների կամայական և անօրինական խուզարկությունները, իսկ հանրային անվտանգության միջոցառումները կազմակերպել օրենքով սահմանված կարգով.

 Փաստաբանների պալատից՝

Ստանձնել փաստաբանների շահերի պաշտպանության առավել գործուն և անկախ դեր՝ մասնամասն քննելով կարգապահական պատասխանատվության վերաբերյալ  ներկայացրած բոլոր դիմումների հիմանավորվածությունն ու իրավաչափությունը,

 

Հայտարարությունը ստորագրել են`

«Բիոսոֆիա» ՀԿ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ

Երևանի մամուլի ակումբ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավունքի Եվրոպա միավորում

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

Հայաստանի հելսինկյան կոմիտե

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

ՀՍԻԿ ՀԿ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների

Իրազեկ քաղաքացիների միավորում

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Խորան Արդ ՀԿ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ

Հասարակություն առանց բռնության ՀԿ

Բաց Հասարակության հիմնադրամներՀայաստան

Իջևանի քաղաքացիականերիտասարդական կենտրոն

Լոգոս Իրավապաշտպան ՀԿ

Հելսինկյան Ասոցիացիա

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հկ

«Տնտեսական իրավունքի կենտրոն»

Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

Արա Ղարագյոզյան, փաստաբան

Կարեն Թումանյան, փաստաբան

Հրաչ Քոչարյան, փաստաբան

Տիգրան Հայրապետյան, փաստաբան

Հայկ Ալումյան, փաստաբան

 

1 http://advocates.am/images/nakhagahi_voroshumner/2017/voroshum-196-KG-17049-harucum-Arayik_Papikyan.pdf
2       http://advocates.am/images/nakhagahi_voroshumner/2017/voroshum-195-KG-17048-harucum-Mushegh_Shushanyan.pdf

 

22.05.2017

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերնագիր հայերեն:   Պարզաբանում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության վերաբերյալ տարածված հայտարարության կապակցությամբ

 

Օրերս մեր գործընկերները  հայտարարություն էին տարածել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության վերաբերյալ: Հաշվի առնելով 2017թ. Երևանի ավագանու ընտրությունների դիտարկման և հետընտրական վեճերի գործընթացում մեր ներգրավվածությամբ պայմանավորված քաղաքացիների, այդ թվում` մեր դիտորդների ընտրական իրավունքի պաշտպանության առավել մեծ հանրային կարևորությունը` ԻԵՄը հետաձգել է վերոհիշյալ հայտարարությանն իր արձագանքը: Հայտարարության կապակցությամբ այժմ տալիս ենք հետևյալ պարզաբանումը:

 

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ստեղծվել է 2013թ. նախագահական ընտրություններին «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) հասարակական կազմակերպության կողմից մշակված և կիրառված`ընտրական գործընթացը դիտարկելու մեթոդաբանության կիրառման արդյունքում` 2013թ. Երևանի ավագանու ընտրությունները դիտարկելու նպատակով, ինչից հետո Նախաձեռնությունը դիտարկել է բոլոր կարևոր ընտրական գործընթացները:

 

Նախաձեռնությանը սկզբնապես մասնակցում էին չորս հասարակական կազմակերպություններ` «Իրավունքի Եվրոպա միավորումը», «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը: Սակայն այս չորսը Նախաձեռնության միակ մասնակիցները չէին: Նախաձեռնության մեկնարկի և նախնական գործունեության փուլում մեծ դեր խաղացին մի խումբ հայրենադարձ հայեր, որոնք մարդկային և ֆինանսական մեծ ներդրում ունեցան և իրենց ջանքերը մեկտեղեցին չորս կազմակերպությունների հետ վերոհիշյալ ընտրությունների վերահսկողությունը նախապատրաստելու և իրականացնելու հարցում: Այսպիսով` իր մեկնարկից ի վեր Նախաձեռնությունը ստեղծվել է որպես հարթակ` քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանության ոլորտում քաղաքացիական հասարակության ջանքերը և ռեսուրսը մոբիլիզացնելու նպատակով:

 

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն այսպիսով մի հարթակ է, որին ուղղված կազմակերպությունների և անհատների ջանքերը չեն ձևավորում սեփականության իրավունք դրա նկատմամբ: Նախաձեռնությունը բաց հարթակ է բոլոր կարող միավորների համար, չի պատկանում ոչ մեկին և միաժամանակ պատկանում է բոլոր նրանց, ովքեր կիսում են Նախաձեռնության նպատակները և տեսլականը:Այն այսօր էլ շարունակում է բաց մնալ յուրաքանչյուր կազմակերպության և անհատի համար, ով պատրաստ է ներդրում ունենալ ընտրական իրավունքի պաշտպանության գործին՝ Նախաձեռնության սկզբունքների և մեթոդաբանության պահպանմամբ

 

Տարբեր ժամանակներում տարբեր թվով կազմակերպություններ և անհատներ ներգրավված են եղել Նախաձեռնության գործողություններում: Օրինակ` 2015 թվականի Հանրաքվեի ժամանակ Նախաձեռնությանը մասնակցել է 28 կազմակերպություն: Իսկ 2017 թ. խորհրդարանական ընտրություններին նախաձեռնության շրջանակներում աշխատել են երեք կազմակերպություններ: Բացի այդ կազմակերպություններից, Նախաձեռնության գործունեությանը խիստ կարևոր մասնակցություն են ունեցել մի խումբ սփյուռքահայեր, այդ թվում` արվեստի ոլորտի հեղինակություններ, որոնք խորհրդարանական ընտրությունների վերահսկողությունը վերածել են իրապես համազգային մակարդակի նախաձեռնության:

 

Չնայած 2017թ. Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամություն էին սկզբնապես հայտնել «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Թրանսփարենսի ինթերնեշնել հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿները, այդ գործունեությունն ի վերջո իրականացրեց «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը՝ համեստ ռեսուրսներով: Մեր գործընկերները մեզ տեղեկացրել են, որ իրենք չեն մասնակցելու Երևանի ավագանու ընտրությունների դիտարկմանը, որից հետո ԻԵՄը շարունակել է հանրային շահի սպասարկումը և դիտորդական առաքելություն է իրականացրել նաև խորհրդարանական ընտրություններից հետո:  

 

Երևանի ավագանու ընտրությունները դիտարկելիս ԻԵՄը հավատարիմ է մնացել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության սկզբունքներին և մեթոդաբանությանը: Ինչ վերաբերում է նախաձեռնության անունը գործածելուն, ապա կազմակերպությունը մշտապես հայտարարել է, որ դիտորդական առաքելությունն իրականացնողը «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունն է՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում, ինչը միանգամայն բավարար էր, որպեսզի հանրությունը չապակողմնորոշվեր այն հարցում, թե դիտորդություն իրականացնողը որ կազմակերպությունն է: Իսկ Նախաձեռնության գործիքների (կայք, էլեկտրոնային փոստ և սոցիալական ցանցերի էջեր) օգտագործման անհրաժեշտությունը պայմանավորված էր դիտորդական առաքելության հանրայնացման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ, ինչի համար և ստեղծվել են այդ միջոցները: Բացի դրանից՝ ԻԵՄը  մարդկային և ֆինանսական լուրջ ռեսուրսներ է ներդրել այդ գործիքների ստեղծման և զարգացման համար, ինչի միակ նպատակն ու շարժառիթը եղել է հանրային շահի սպասարկման մակարդակի բարձրացումը:Դրանք նախատեսված են եղել ոչ միայն 2017թ. խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար, ինչին մեր գործընկերները քաջատեղյակ են եղել, և այդ հարցի կապակցությամբ ունեցել ենք փոխադարձ համաձայնություն

 

Կազմակերպության դիտորդների ջանքերը նպաստել են Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանությանը ավելի քան 30 տեղամասերում և 10 տարածքային ընտրական հանձնաժողովներում, ինչի արդյունքում կանխվել և արձանագրվել են բազում ընտրախախտումներ (76 հաղորդումներ 231 խախտումների վերաբերյալ), այդ թվում` վերահսկվող քվեարկություն, քվեարկության գաղտնիության խախտում, կեղծ դիտորդների գործունեություն, ոստիկանության կողմից ապօրինի միջամտություն, ընտրակաշառքի բաժանման դեպքեր: Եթե չլինեին «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության ջանքերը հանրությունը զրկված կլիներ այդ տեղամասերում «հանրային հսկիչների» ներկայությունիցԱյդ խախտումների բողոքարկման գործընթացին էլ ներկայումս ուղղված են կազմակերպության ջանքերը:

 

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը շարունակելու է կատարել իր առաքելությունը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում՝ հրավիրելով բոլոր պատրաստակամ կազմակերպություններին և անհատներին մեկտեղել ջանքերը հանրային շահի սպասարկման ուղղությամբ:

 

«Իրավունքի Եվրոպա միավորում»