Քննվում է Գագիկ Եղիազարյանի բողոքը կալանքի երկարաձգման միջնորդությունը բավարարելու՝ դատարանի որոշման դեմ

Այսօր` ժամը 12:30, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ա. Մկրտչյանի նախագահությամբ կքննվի «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի կալանքի երկարացման միջնորդությունը` ներկայացված նախաքննական մարմնի կողմից: Գագիկ Եղիազարյանի պաշտպաններն են փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Դավիթ Գյուրջյանը: