«Քաղաքացի դիտորդը»՝ «Ազատության պաշտպան»

Երեկ` Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ժամանակ, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն արժանացավ «Ազատության պաշտպան» մրցանակին: Մրցանակը ստացան նախաձեռնության դիտորդներ Գոհար Աբրահամյանն ու Մուրադ Վարձելյանը:

Մրցանակաբաշխությունն իրականացվում է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի, Եվրոպայի խորհրդի , Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեսպանատների կողմից:
#Քաղաքացիդիտորդ #CitizenObserver
#Ազատությանպաշտպան #FreedomDefender