Տեղամասային հանձնաժողովի նախագահը մեղադրվում է քվեաթերթիկների լցոնում իրականացնելու մեջ

Այսօր հանրաքվեին առնչվող գործերից մեկով դատական նիստ կա:
Հունիսի 17-ին` ժամը 14:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստ` 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի 4/20 տեղամասում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ: Տեղամասում տեղի է ունեցել լցոնում. քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է, որ հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մոսինյանը լցոնել է 500 քվեաթերթիկ:

Մոսինյանը մեղադրվում է քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված ընտրական փաստաթղթերում և արձանագրություններում ակնհայտ սխալ տվյալներ հաստատելու, ինչպես նաև այլ եղանակով քվեարկության արդյունքները կեղծելու համար: