Տեղամասային հանձնաժողովի նախագահը մեղադրվում է քվեատուփի լցոնում իրականացնելու մեջ

Մայիսի 18-ին` ժամը 11:30, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստ` 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի 4/20 տեղամասում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ: Տեղամասում տեղի է ունեցել լցոնում. քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է, որ հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մոսինյանը լցոնել է 500 քվեաթերթիկ: Նախաքննության մարմնին ներկայացվել է միջնորդություն` հանձնաժողովի ՀԱԿ անդամ Ալիտա Սարդարյանին և ՀԱԿ վստահված անձ Անի Թովմասյանին, ինչպես նաև ՀԱԿ կուսակցությանը տուժող ներգրավելու մասին: Նախաքննության մարմինը, սակայն, մերժել է այս միջնորդությունը: Ալիտա Սարդարյանի, Անի Թովասյանի և ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը միջնորդությունը մերժելու մասին որոշումը բողոքարկել է դատարան. վերջինս այն կքննի վաղվա դատական նիստում: