Նիստեր Վարտգեզ Գասպարիի գործով

Վաղը` փետրվարի 26-ին, Վարդգես #Գասպարիի գործերով տեղի կունենան հետևյալ նիստերը.
16:30-ին ` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` ( հասցե` Արշակունյաց 24/1)` ԵՇԴ/0125/01/14 գործով, որով Գասպարին մեղադրվում էր վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին և ոստիկանության աշխատակիցներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Հիշեցնենք, որ Գասպարիի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը հենց այս գործով` դատավոր Նելլի Բաղդասարյանի որոշմամբ:
17:30-ին ` Վերաքննիչ քրեական դատարանում (հասցե` Գարեգին Նժդեհի 23). նիստի ընթացքում քննվելու է Գասպարիի նկատմամբ խափանման միջոցը` կալանավորումը վերացնելու վերաբերյալ ներկայացված վերաքննիչ բողոքը: