«Քաղաքացի դիտորդը» բողոքարկում է տեղամասային հանձնաժողովների կողմից կատարված ընտրախախտումները

Հարգելի՛ լրատվամիջոցներ, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին, ՀՀ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենան նիստեր՝ հանրաքվեի ընթացքում հայտնաբերված խախտումների բողոքների կապակցությամբ: Բողոքները ներկայացրել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբանները:
Մասնավորապես՝ 3-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստը տեղի կունենա ժամը 14:00-ին, իսկ 20-րդինը և 4-րդինը՝ ժամը՝ 13:00-ին:
Հանրաքվեի ընթացքում հայտնաբերված բողոքների կապակցությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ին:
Ստորև ներկայացնում ենք վերոնշյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հասցեները.
3-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով-ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դավիթ Անհաղթի 11
4-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով-ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Ն. Զարյան 27