«Իրավունքի Եվրոպա միավորումը» հետաքրքիր բացահայտումներ է խոստանում

2014թ. թվականի սեպտեմբեր ամսից սկսած` «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ն իրականացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրության երկու մրցույթների, ինչպես նաև՝ ՀՀ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար մրցույթների անցկացման նկատմամբ դիտորդություն: Ծրագիրն ուղղված էր այս ոլորտում առկա խնդիրների և բացերի հայտնաբերմանն ու վերհանմանը, ինչպես նաև հետագայում ոլորտի բարեփոխման նպատակով օրենսդրական մակարդակով անհրաժեշտ փոփոխությունների առաջարկմանը: ՄԻԵԴ դատավորի երկու մրցույթները հասարակական մեծ հնչեղություն ունեցան, մինչդեռ քաղաքացիական ծառայողների մրցույթների վերաբերյալ հրապարակումներ մամուլում դեռևս տեղ չեն գտել: Խոստանում ենք հետաքրքիր բացահայտումներ:
Ցանկացողներին խնդրում ենք մասնակցության հայտը ներկայացնել մինչև ս.թ. ապրիլի 17-ը, ժամը 17:00-ը՝ հաստատման մասին նամակ ուղարկելով [email protected] էլ. հասցեին կամ զանգահարելով 010-588-576, 099-588-576 հեռախոսահամարներով: