Առաքելություն և նպատակներ

ԻԵՄ-ի առաքելությունն է ուսուցանել, տարածել և ամրապնդել համամարդկային հիմնարար արժեքները՝ մարդու ազատությունը, մարդկային արժանապատվությունը, արդարությունը, որոնք կյանքի են կոչվում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման եւ իրավունքի գերակայության հաստատման միջոցով: Նպատակը եւ միջոցները Եվրոպայի՝ մեր ընկալումը բխում է այն համոզմունքից, որ Եվրոպան վեր է աշխարհագրական և քաղաքական սահմաններից:

Փոխարենը, այն համաշխարհային քաղաքակրթության և մարդկային մշակույթի հոգևոր բարձունք է, մի աշխարհի խոստում, որը ենթարկվում է համամարդկային բանականության, ինչպես նաև բոլոր տիպի արարքներն ու պահանջները հրապարակայնորեն հիմնավորելու թելադրանքին, ինչն այն բաց է դարձնում օտարի առջև: Դիմացինի արժանապատվության նկատմամբ հարգանքի այս բաց դաշտում է, որ մենք նպատակ ունենք զարգացնելու և ամրապնդելու Եվրոպայի եւ Հայաստանի միջև ընթացող երկխոսությունը:

Մեր նպատակն է տարածել այս արժեքները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, դատական իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց, իրավաբանների, քաղաքացիակական հասարակության և լայն հանրության շրջանում՝

  • առաջնորդող դեր ստանձնելով իր էթնիկ ժառանգությունը պահպանելու եւ հարստացնելու գործում Հայաստանին օժանդակելու, Եվրոպայի մտավոր ժառանգության զարգացման գործում լուրջ նեդրում ունենալու՝ համընդհանուր չափորոշիչների մշակման և ներդրման միջոցով,
  • նպաստելով ներպետական իրավունքի և օրենսդրության կատարելագործմանը, այդ թվում՝ համաեվրոպական լավագույն չափորոշիչներին դրանք մոտարկելու միջոցով,
  • նպաստելով քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնմանը՝ դատական պաշտպանության, կազմակերպության առաքելությանը և նպատակներին վերաբերող ցանկացած հարցի շուրջ իրավախորհրդատվություն տրամադրելու միջոցով,
  • հարստացնելով իրավունքի մասին պատկերացումները և իրավական մշակույթը Հայաստանում և Եվրոպայում տարբեր շահագրգիռ կողմերի շրջանում,
  • կազմակերպելով խորհրդաժողովներ և վերապատրաստման միջոցառումներ, որոնց նպատակն է հանրային իրազեկության բարձրացումը և ստեղծեգործաբար ապրելու մշակույթի ձևավորումը, որը կօգտագործվի բոլոր բնագավառներում խնդիրներ լուծելու համար,
  • կատարելով գիտական հետազոտություններ, որոնք կանդրադառնան եվրոպական ժառանգության, ինչպես նաև բարդ սոցիալ-քաղաքական եւ իրավական հիմնախնդիրների հայեցակարգային և մտավոր հենքին, թողարկելով հրապարակումներ և տարածելով տեղեկատվություն,
  • հզորացնելով քաղաքացիական հասարակությունը և ստեղծելով քաղաքացիների մի կուռ հանրություն՝ հիմնված համընդհանուր արժեքների վրա և մասնակից քաղաքացիական կյանքում որոշումների կայացման գործընթացին,
  • ստեղծելով գործընկերություններ/ցանցեր միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների, այդ թվում՝  ՀԿ-ների և իրավաբանների հետ, որոնց ջանքերն ուղղված են իրավունքի Եվրոպայի իդեալի կայացմանը՝ հնարավոր դարձնելու այնպիսի փոխանակումներ, որոնք թելադրում են հասարակական նորարարություններ համաշխարհային և տեղական մակարդակներում՝ հաշվի առնելով ազգային գործոնները:

ԻԵՄ-ը ձգտում է նպաստել հանրային կառավարման արդյունավետության բարձրացմանը, պետական կառավարման ու տեղական ինքնակառման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից բաց ու թափանցիկ աշխատանքի և քաղաքացիների առջև հաշվետու լինելու չափազանց կարևոր պարտավորության գիտակցմանը և կատարմանը: