Հմուտ կառավարում

Համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ հմուտ կառավարումը վերաբերում է պետական ապարատի կառավարմանը  մասնակցային, թափանցիկ, հաշվետու, արդյունավետ, արդար և հիմնված՝ իրավունքի գերակայության վրա։

Իր գոյության ողջ ընթացքում «Իրավունքի Եվրոպա միավորումը» /ԻԵՄ/ զգալի ջանքեր է ներդրել Հայաստանում հմուտ կառավարմանը նպաստելու համար,:

2014թ. սեպտեմբերից ԻԵՄ-ը տարբեր պետական ​​կառույցներում դիտարկել է մի շարք հանրային ծառայության պաշտոնների թափուր տեղերը լրացնելու համար անցկացված մրցույթները: Դրանք ներառել են քաղաքացիական ծառայողների, քննիչների և դատախազների ընտրության մրցույթները։ Շատ դեպքերում հանդիպել ենք լուրջ բարդություւնների, քանի որ մի շարք դեպքերում պետական մարմիններ չեն ցանկացել տույլ տալ ԻԵՄ-ին դիտարկելու այդ մրցույթներին:

Այդ մարմինների թվին են պատկանել Քաղաքացիական ծառայության նախկին խորհուրդը, ՀՀ քննչական կոմիտեն, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ գլխավոր դատախազությունը: Բոլոր այս դեպքերում ԻԵՄ-ը ՀՀ վարչական դատարան է բողոքարկել այդ կառույցների այն որոշումները, որոնք խոչընդոտել են կազմակերպության իրականացրած դիտորդական առաքելություններին և/կամ սահմանափակել են մրցույթին առնչվող տեղեկատվության մատչելիությունը:

Միայն մեկ դեպքում է ԻԵՄ-ին հաջողվել վարչական դատարանում մասնակիորեն շահել ՀՀ նախկին Քաղաքացիական ծառայության խորհրդի դեմ ներկայացված բողոքը: Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ վարչական դատարանը մերժել է ԻԵՄ-ի բողոքների մեծ մաս՝ ԻԵՄ-ը, սպառելով ներպետական ատյանները, ստիպված էր դրանք բողոքարկել վերադաս ատյանների առջև։

Դրանք ևս սպառելով՝ ԻԵՄ-ը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն՝ կազմակերպության իրավունքների խախտման փաստեր։

ԻԵՄ-ը վարում է մի քանի այլ գործեր ընդդեմ մի շարք այլ պետական ​​կառույցների, որոնք մերժել են հանրային շահին վերաբերող տեղեկություններ տրամադրել ԻԵՄ-ին․ այդ մարմինների թվին են պատկանում  Պետական ​​եկամուտների կոմիտեն, որը մերժել էր ԻԵՄ-ին տեղեկություններ տրամադրել 2017 խորհրդարանական ընտրությունների ընթացքում «կեղծ» դիտորդական կազմակերպությունների հազարավոր դիտորդների վրա կատարած ծախսերի մասին:

ԻԵՄ-ը մեծ ջանքեր է ներդրել 2015թ. Սահմանադրական հանրաքվեից հետո ստորագրված ընտրացուցակները ձեռք բերելու հարցում: Ընտրական կեղծիքների վերաբերյալ ԻԵՄ-ի և այլ անկախ դիտորդների բազմաթիվ զեկույցների հիման վրա ԻԵՄ-ը գտնում է, որ 2015-ի հանրաքվեի ընտրողների ցուցակների մատչելիությունը լույս կսփռի հանրաքվեի ժամանակ նախկին իշխանությունների կողմից կատարած ընտրակեղծիքների մասշտաբի վրա:

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո էլ  ԻԵՄ-ը կշարունակի իր ջանքերը պետական ​​կառույցների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ և իր ուրույն ներդրումը կունենա Հայաստանում հմուտ կառավարում ապահովելու գործին: